Այովայում կոչնչացնեն 5․3 մլն հավերի, որպեսզի կանգնեցնեն գրիպի տարածումը


06:57 , 22 ապրիլ, 2015

1in.am-ը գրում է.

ap_iowa_chicken_farm_jc_150421_16x9_992

Ամերիկյան Այովա նահանգում հայտարարել են, որ կոչնչացնեն 5,3 մլն հավերի, որպեսզի թույլ չտան ասիական գրիպի տարածումը՝ հաղորդում է ABC News-ը:

H2N2 վիրուսի տագնապը գրանցվել է 12 նահանգների թռչնաբուծարաններում: Վիրուսը վարակիչ չէ մարդկանց համար, բայց այն արագ տարածվում է չվող թռչունների պատճառով և կարող է ճակատագրական լինել թռչնաբուծական տնտեսությունների համար:

Ինֆեկցիոն փորձագետ, դոկտոր Ուիլյամ Շաֆները Վանդերբիլտի բժշկական կենտրոնից, հայտարարել է, որ կոչնչացնեն ավելի քան 5 մլն թռչունների, որպեսզի չվարակվեն մյուս 45 մլն-ը: