Հայտնի են դարձել Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամները


06:33 , 22 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

Հայտնի են դարձել Կաննի միջազգային կինոփառատոնի այս տարվա ժյուրիի անդամները:

Interfax-ի փոխանցմամբ` հեղինակավոր կինոփառատոնի ժյուրիում են դերասաններ Ջեյք Ջիլենհոլը և Բենիսիո դել Տորոն, դերասանուհիներ Սոֆի Մարսոն, Սիենա Միլերը և Ռոսի դե Պալման:

Նշված դերասաններից շատերը ունեն նաև ռեժիսորական փորձ: Սակայն անվանի ռեժիսորներից այս տարվա Կաննի ժյուրիում են Քոեն եղբայրները. նրանք կգլխավորեն ժյուրին:

Կաննի 68-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 13 - 24 -ը: