Սիդնեյում փոթորկի հետևանքով հոսանքազրկվել է ավելի քան 130 հազար տուն


05:54 , 22 ապրիլ, 2015

Lurer.com–ը գրում է.

Սիդնեյում ու դրանից հյուսիս ընկած առափնյա քաղաքներում ուժեղ փոթորկի հետևանքով հոսանքազրկվել է ավելի քան 130 հազար տուն: Ինչպես հայտնել են հիդրոօդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները, քամու արագությունը անցած գիշեր հասել է 375մ/վ-ի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Մի շարք շրջաններում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների:

Ավստրալիայի խոշորագույն քաղաքում քամին արմատախիլ է արել ծառեր, արգելափակել ավտոճանապարհներ: Քաղաքային իշխանությունները եղանակային վատ պայմանների պատճառով փակել են դպրոցների մեծ մասը, չեն աշխատում խանութները:

Սիդնեյում ու դրա արվարձաններում երկաթուղային ու նավային հաղորդակցությունը նույնպես փակ է: