Նյու Յորքի սեքսի թանգարանը 4 տարի շարունակ Groupon կտրոններով հարկեր չի վճարել


04:53 , 22 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

010915teacher13hs

Նյու Յորքում սեքս թանգարանը 4 տարի շարունակ պարբերաբար հարկեր չի վճարել որոշ իրերի վաճառքից՝ հաղորդում է The New York Post-ը:

Թանգարանի ընդհանուր պարտքը կազմում է 82 հազար դոլար, ապրիլի 20-ին թանգարանը վճարել է 17 հազար դոլար և հիմա պարտքը կազմում է 65 հազար դոլար:
Թանգարանի մամլո քարտուղար Լիզա Հենոք-Ջեյզին խոստանում է, որ մինչև տարեվերջ թանգարանը կմարի իր պարտքը:

Վեճի հիմնական պատճառ էր դարձել 9 դոլար արժողությամբ Groupon կտրոնները, որոնք իրավունք են տվել ձեռք բերել 18 դոլար արժողությամբ սեքս աքսեսուարներ: Ջեյզին նշում է, որ նման կտրոններ ձեռք է բերել մոտ 5 հազար մարդ: