Այս պահին ԱՄՆ-ի շահերին հակադիր է Հայոց Մեծ եղեռնը «Ցեղասպանություն» անվանելը. մի քիչ հանդուրժողաբար մոտեցեք


04:29 , 22 ապրիլ, 2015

Որ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը հիշում ենք, շատ ենք ուրախանում։ Սա նույն ԱՄՆ-ն է, որ վերջին 20 տարում 2 միլիարդ օգնություն է հատկացրել Հայաստանին։ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ի շահերին հակադիր է Հայոց Մեծ եղեռնը «Ցեղասպանություն» անվանելը։ Մի քիչ հանդուրժողաբար մոտեցեք այս խնդրին։ Հո այդ հսկա երկիրն իր արտաքին քաղաքականությունը չպիտի ենթարկի մեր փոքրիկ երկրի շահերին։ Վատ մի զգացեք։ Այսպես էլ է պատահում։
Ով հասկացավ՝ ինչ եմ ասում` փառք ու պատիվ իրեն, ով էլ չհասկացավ` թող գնա, մի քիչ կրթվի։