Կրպեյանը գնացել էր Գետաշենը պաշտպանելու այն դեպքում, երբ որոշ գետաշենցիներ, պատերազմի հոտն առնելով, փախել էին Գետաշենից


23:22 , 21 ապրիլ, 2015

Ծնունդդ շնորհավո՛ր, Թաթուլ Կրպեյան։

Որտե՞ղ է սկսվում և ավարտվում Հայրենասիրությունը:
Թաթուլ Կրպեյանը գնացել էր Գետաշեն՝ ամեն գնով պաշտպանելու այն, նա հանուն Գետաշենի զոհեց իր կյանքը, ահա՛ այստեղից է սկսվում Հայրենասիրությունը:
Թաթուլ Կրպեյանը գնացել էր Գետաշեն, ամեն գնով պաշտպանելու, այն և դա այն դեպքում, երբ որոշ գետաշենցիներ, պատերազմի հոտն առնելով, բառիս ամենաուղիղ իմաստով փախել էին Գետաշենից, ահա՛ այստեղ է ավարտվում Հայրենասիրությունը:
Հավերժ Փառք Սուրբ Անունիդ, Պանծալի՛ Հայ: