Երևանում տեղի ունեցավ Մուայ Թայ սպորտաձևի առաջնություն՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին


20:37 , 21 ապրիլ, 2015

Այս օրերին Երևանի Միկա մարզական մարզադահլիճում տեղի ունեցավ Մուայ Թայ սպորտաձևի առաջնություն, որը նվիրված էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Մանրամասները պարզելու համար դիմեցինք Մուայ Թայի ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրամյանին, ով հանդիսանում է առաջնության կազմակերպիչներից մեկը։

-Պարոն Աբրամյան, ովքե՞ր էին մասնակցում այս առաջնությանը։

-Կարելի է ասել, որ այն հերթական առաջնությունը չէր, մենք բավականին լայնածավալ աշխատանք էինք կատարել, որին մասնակցում էին 150 մարզիկներ, 8-ից մինչև 18 և բարձր տարիքային խմբերում, այդ թվում ազգությամբ ռուսներ, եզդիներ, վրացիներ, չեչեններ, ինչպես նաև Արցախի ազգային հավաքականը։ Բնականաբար, ունեցանք հաղթողներ տարբեր տարիքային և քաշային խմբերում, ովքեր պարգևատրվեցին խրախուսական պատվոգրերով, մեդալներով, ինչպես նաև տրվեցին թիմային գավաթներ։ Առաջնությանը հրավիրված էին նաև Չինական Կեմպո կարատեի մարզիկներ՝  ֆեդերացիայի նախագահ 2006-2012թթ-ի աշխարհի կրկնակի չեմպիոն Էդուարդ Փոռեյանի գլխավորությամբ։ Մտահղացումը հետևյալն էր, որպեսզի այս օրերին Երևանում գտնվեն այդ սպորտաձևով զբաղվող մարզիկներն ու առաջնության շրջանակներում ոչ միայն հանդիպեն, այլև տեղեկացված լինեն 1915թ կատարվածի մասին։