Ինչ կարելի է անել այսօր և վաղը՝ Եղեռնի հարցը 100 տարի առկա հարթությունից դուրս բերելու համար


18:09 , 21 ապրիլ, 2015

Մի տեսակ քեզ շավղից դուրս ընկած ես զգում, երբ համարյա ողջ ՖԲ-ն անընդհատ խոսում է Եղեռնից, իսկ դու ասելիք չունես, քանի որ մի երկու խոսք դու էլ ավելացրիր ընդհանուր այդ «կաթսային» և հասկացար, որ արդեն սպառվեցիր և ինչ էլ փորձես ասել, միևնույն է, կրկնվելու ես կամ կրկնելու ես մյուսներին: Եվ հասկանում ես, որ քեզ ավելի լավ կզգայիր, եթե մասնակցեիր մի այնպիսի քննարկմանը, որը կփորձեր որոշակիացնել, թե ինչ կարելի է անել այսօր և վաղը՝ հարցը 100 տարի առկա հարթությունից դուրս բերելու համար: Բայց դա անել, բնականաբար, չես կարող, քանի որ թույլ չի տալիս քո երկրի այսօրվա վիճակը, ու թևաթափ կանգ ես առնում. ցավում եմ ինձ ու ինձ նմանների համար...