Երևանի Էրեբունի փողոցում տրոլեյբուսի մեջ ականանման սարք է հայտնաբերվել


14:16 , 21 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 21-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում՝ կահույքի խանութի մոտակայքում կայանված տրոլեյբուսի մեջ, հայտնաբերվել է մարտկոցանման կասկածելի սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն