Շատ հարուստ է վիտամին C-ով և կալիումով: Պարունակում է այնպիսի տարրեր, որոնք էներգիայով լիցքավորում են ու պաշտպանում հիվանդություններից: Անանասի բաղադրության մեջ մտնող բրոմելայնը վիտամին C-ի օգնությամբ կպաշտպանի մրսածությունից, կհանգստացնի կոկորդի ցավը, կպակասեցնի հազը: Բացի այդ՝ անանասը հարուստ է մանգանով, որն անհրաժեշտ է ամուր ոսկրային համակարգ ունենալու համար:
Անանասի հյութն օգնում է կոկորդի, արտրիտի եւ այլ հիվանդությունների դեպքում, արագացնում է սպիտակուցների մարսողականությանը` կանխելով քաշի ավելացումը: Հնդիկ գիտնականները, պարզել են, որ անանասն ունակ է կանխելու մաշկի քաղցկեղի հնարավոր առաջացումը: Դա հատկապես անանասի մեջ պարունակվող բրոմելայն կոչվող ֆերմենտի շնորհիվ է տեղի ունենում, որը նաեւ օրգանիզմի տարբեր հիվանդությունների դեմ է պայքարում: Բրոմելայնը պահպանում է դիմադրողականությունը եւ նպաստում է տարբեր ուռուցքների, կապտուկների, լնդերի հիվանդությունների բուժմանը: