Հայաստանից վերադառնալուց հետո Քանյե Ուեսթին և Քիմ Քարդաշյանին տհաճ անակնկալ է սպասել օդանավակայանում (Տեսանյութ)


22:22 , 20 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

«Այ քեզ անհաջող վերադարձ». գրում է ամերիկյան TMZ տաբլոիդը` ներկայացնելով Հայաստանից ԱՄՆ վերադարձած Քիմ Քարդաշյանի և Քանյե Վեսթի հետ պատահածը Լոս Անջելեսի օդանավակայանում:

Աղբյուրի ձևակերպմամբ՝ Քանյե Ուեսթը «բարի կամքի այց էր կատարել Հայաստան և Մերձավոր Արևելք»: Սակայն Լոս Անջելես ոտք դնելուն պես հենց օդանավակայանում նրան են հանձնել իր դեմ դատական գործի նյութեր:

Լրիվ քաոսի մեջ ինչ-որ մարդ կարողացել են մոտենալ աստղային զույգին սպասող մեքենային և թղթեր դնել մեքենայի մեջ: Աղբյուրը նշում է, որ ամենազարմանալին այն է, որ այդ տղամարդը դա կարողացել է անել` խույս տալով թիկնապահներից:

Թղթերը աստղերի մեքենայի մեջ դնելուց հետո մեքենային է հասել նաև Քիմը: Նստելուն պես նա այդ թղթերը դուրս է շպրտել: Առայժմ անհայտ է, թե ինչ դատական գործով են այդ փաստաթղթերը: