Լավին՝ լավ, վատին՝ վատ…


21:00 , 20 ապրիլ, 2015

ruben-hayrapetyanՌուբեն Հայրապետյանը վերընտրվեց Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ: Չեմ ուզում անդրադառնալ նրա գործունեությանը ֆուտբոլից դուրս:

Այո քննարկվող միջամտությունը մարզիչների որոշումներին, կատեգորիկ վերաբերմունքը որոշ ֆուտբոլիստների վերաբերյալ իհարկե ճիշտ չէ: Սակայն հանուն արդարության պետք է նկատել, թե ինչքան ներդրում է նա բերել ֆուտբոլի դպրոցների շինարարության համար դրսից (Երևան, Գյումրի և շուտով Վանաձոր), պատանի ֆուտբոլիստների գիշերօթիկ դպրոցը…..

Եթե մեր վարչապետները (իշխանությունները) նույն եռանդով, ծավալով ներդրումներ ներգրավեին և ներդնեին ըստ նպատակայնության և չմսխեին աջ-ձախ աննպատակ, կարծում եմ՝ մեր երկրի վիճակն էլ այս չէր լինի:

Կգտնվեն մութ սենյակում սև կատու փնտրողներ, բայց մի բան ակնհայտ է, երբ Հայրապետյանը վերջացնի իր գործունեությունը, նա իր հետևից կթողնի մնայուն գործեր՝ ֆուտբոլային դպրոցների հիանալի ենթակառուցվածքներ: