Tert.am-ը գրում է.
Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում ձմեռային ուսումնավարժանքներից հետո ստուգումներ են սկսվել, գրում է ria.ru-ն:
«Դաշտային պայմաններում վարժանքների ժամանակ զորամասի սերժանտները, զինվորներն ու սպաները պետք է զրահատանկային ռազմական մեքենաների վարման, փորձնական կրակահերթերի ստուգարքային վարժություններ կատարեն: Նաև ռազմական շրջանի հանձնաժողովի կողմից ողջ անձնակազմից տեխնիկական, տակտիկական և ֆիզիկական պատրաստության նորմատիվներ կընդունվեն»,- հայտնել են շրջանի մամուլի ծառայությունից: