Ինչո՞ւ են մարդիկ դաստակին կարմիր թել կապում


11:44 , 20 ապրիլ, 2015

Հավանաբար նկատել եք, որ բավականին շատ հայտնի մարդիկ դաստակին կարմիր թել են կապում, բայց քչերը գիտեն դրա իմաստը:

Հին ժամանակներում կարմիր թելն օգտագործվում էր չար աչքից պաշտպանվելու համար: Էքստրասենսները համարում են, որ կան մարդիկ, ովքեր բացասական էներգետիկա ունեն և կարող են վնասել մյուսներին անգամ տեսողական կոնտակտով: Ժողովրդի մեջ դա ընդունված է կոչել «չար աչք»: Հենց չար աչքից էլ պաշտպանում է կամիր թելը: 

Ինչո՞ւ պիտի թելը հենց կարմիր լինի

Կարմիր գույնը համարվում է էներգետիկ առումով լի գույն: Այն ամենաուժեղ գույնն է, բացի այդ՝ կարմիրը Մարս մոլորակի գույնն է, որը հովանավորում է ուժեղ և կամային մարդկանց:

Ո՞ր ձեռքին է պետք կապել կարմիր թելը

Սովորաբար այն կապում են ձախ ձեռքին: Համարվում է, որ մարմնի ձախ մասը հոգու ընդունող հատվածն է: 

Ո՞վ պետք է կապի թելը

Խորհուրդ է տրվում խնդրել կապել թելն այն մարդուն, ով հարազատ է ձեզ: Թելը պետք է ամուր անցկացնել դաստակով և հանգույց անել: Ապա կրկին վեց անգամ կապել այնպես, որ ստացվեն յոթ հանգույցներ: Լավ կլինի, եթե կապելու ընթացքում աղոթք ասեք: 

Համարվում է, որ եթե թելը կորում է, ապա դա լավ նշան է: Դա նշանակում է, որ այն կատարել է իր առաքելությունն ու ազատ արձակվել: