«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպում» մեծ ծառատունկ էր` հայտնիների մասնակցությամբ


13:31 , 18 ապրիլ, 2015

Նազենի Հովհաննիսյանը, Հրաչ Մուրադյանը, Դիանա Գրիգորյանը, Գայանե Ասլամազյանը, Հրաչ Քեշիշյանը, «Արմքոմեդիի» տղաները՝ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը, Արտակ Ալեքսանյանը և այլք այսօր ջանասիրաբար հող էին փորում ու ծառ տնկում. «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը» շենքի հարևանությամբ ծառատունկ էր կազմակերպել աշխատակիցների մասնակցությամբ։ Ի դեպ, BlogNews.am-ի անձնակազմը ևս մասնակցում էր ծառատունկին:)

Ընկերության աշխատակիցներից յուրաքանչյուրն ունեցավ իր անվանական տնկին, որի խնամքով պարտավորվում է զբաղվել նաև հետագայում։ Միջոցառումն ուղեկցվեց dj Smoke-ի երաժշտությամբ, հայկական քոչարիով ու պարերով։ Ծառատունկին զուգահեռ աշխատակիցները մաքրում էին տարածքը։

 

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի