Այսօր հայկական ֆուտբոլը կորցրեց իր լեգենդներից մեկին


17:46 , 17 ապրիլ, 2015

Այսօր հայկական ֆուտբոլը կորցրեց իր լեգենդներից մեկին։ Մահացել է Հարություն Քեհեյանը! 
Չնայած անձամբ չեմ տեսել նրա խաղը, բայց ավելի տարիքով սերունդը շատ լավ խաղերի է ականատես եղել նրա մասնակցությամբ։ Թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիչ՝ նա իր մեծ ներդրումն է ունեցել Արարատի ոսկե տարիների կերտման մեջ։ Մի քանի անգամ բախտ եմ ունեցել շփվել այդ յուրահատուկ հումորով օժտված մարդու հետ Հրազդան մարզադաշտում, քանզի նա արդարացիորեն ցմահ զբաղեցնում էր մարզադաշտի տնօրենի պաշտոնը։