Գերմանիան այն երկիրն է, որին որոշ պատմաբաններ համարում են Ցեղասպանության ստվերային կազմակերպիչ, բայց...


23:41 , 16 ապրիլ, 2015

Գերմանիայի նախագահը և կանցլերը, ըստ թուրքական լրատվամիջոցների, հրաժարվել են մասնակցել Գալիպոլիի միջոցառումներին։ Ավելին, ըստ նույն աղբյուրների՝ Գերմանիայի նախագահն ապրիլի 24-ին մասնակցելու է Բեռլինում նախատեսված Ցեղասպանությանը նվիրված պատարագին։ Գերմանիան այն երկիրն է, որին որոշ պատմաբաններ համարում են Ցեղասպանության ստվերային կազմակերպիչը։ Հիմա ինչ է ստացվում՝ Գերմանիան մերժում է թուրքերին, իսկ ռուսները, որոնք իբր Ցեղասպանության ժամանակ թուրքերին չեն աջակցել և իբր համարվում են հայերի բարեկամը, գլուխկոնծի տալով, իրենց քցում են Թուրքիա՝ հայերի ողբերգության օրը մատուցվող թուրքական հացը կիսելու համար։ 
Հ. Գ. Սա ուղղակի փաստն եմ արձանագրում։ ճճ