Թե ինչու է օրինաչափ ՀԱԿ-ի մասնատումը


20:07 , 24 հոկտեմբեր, 2012

Քաղաքական մամուլի գլխավոր թեմաներից մեկը ՀԱԿ-ի մասնատումն է: Կարծում եմ` ՀԱԿ-ի մասնատումն օրինաչափ էր, որովհետև Տեր-Պետրոսյանի պասիվացումով (ինչն անխուսափելի էր) ՀԱԿ-ում ամեն դեպքում պառակտում առաջանալու էր, ամեն մարդ փորձելու է իր գլխի ճարը տեսնել, և հենց այդ նույն պատճառով էլ բացատրվում են Զուրաբյանի հետ կապված խոսակցությունները:
Մյուս կողմից էլ` ՀԱԿ-ին իշխանական քարոզչական մեքենան էնպես է քննադատում, որ ավտոմատ սկսում ես համակրել նրանց՝ «իշխանությունների թշնամին ժողովրդի բարեկամն է» սկզբունքով: