Վիրաբույժը «ստեղծել» է իր երազանքների կնոջը և ամուսնացել նրա հետ


23:15 , 17 ապրիլ, 2015

49-ամյա վիրաբույժ Դեյվիդ Մետլոկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է դեռևս 2007 թվականին, երբ վերջինս ծննդաբերությունից հետո դիմել էր նրան` հեշտոցի պլաստիկ վիրահատության համար:

Դեյվիդը վստահեցնում է, որ սիրահարվել է կնոջն առաջին հայացքից: Հենց այդ ժամանակվանից  Դեյվիդը վստահ էր, որ Վերոնիկան չէր սահմանափակվելու միայն  հեշտոցի վիրահատությամբ: Վերոնիկայի խնդրանքով Դեյվիդը մի շարք այլ վիրահատություններ է կատարում և այդպիսով «կերտում» իր երազանքների կնոջը:
Ավելի ուշ վիրաբույժը ժամադրում է Վերոնիկային, ինչի ժամանակ էլ ամուսնության առաջարկություն է անում նրան: Զույգը ներկայումս չափազանց երջանիկ է, իսկ Դեյվիդը շարունակում է կատարելագործել կնոջ մարմինը: