Կորսիկայի խորհրդարանը միաձայն ընդունված բանաձևով պահանջում է Թուրքիայից հայերի սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն


00:12 , 16 ապրիլ, 2015

Կորսիկայի խորհրդարանը միաձայն ընդունված բանաձևով պահանջում է Թուրքիայից հայերի սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն։ «Կորսիկայի ժողովուրդը, պաշտոնատար անձինք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- նշված է բանաձևում: