Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները 11-18 տարեկան երեխաներին արգելում են դպրոցում խոսել ժարգոնով


17:57 , 15 ապրիլ, 2015

Մեծ Բրիտանիայի դպրոցներում Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները 11-18 տարեկան երեխաներին արգելում են դպրոցում խոսել ժարգոնով: Նույնիսկ «բարև», «հաջող» դիմելաձևը երեխաները պետք է փոխարինեն պաշտոնական «բարի առավոտ» «ցտեսություն» արտահայտություններով: Արգելում են բոլոր խոսակցական կրճատումները: Իշխանությունները գտնում են, որ դպրոցներում թույլատրելի է միայն գրական անգլերենը: Նման պահանջների հիմնավորումը պարզ ցանկություն է՝ բարելավել դպրոցակաների խոսքի մշակույթը և բառապաշարը: Պաշտոնյաները վստահեցնում են, որ դա ապագայում կբարձրացնի երեխաների մասնագիտական հնարավորությունները և աշխատունակության զարգացումը: