Նիկոլյա Սարկոզիի մոտ դըգոլիստական դեժավյու է


04:26 , 15 ապրիլ, 2015

Ֆրանսիայի նախկին նախագահ ու գալիք ընտրություններում UMP թեկնածու Նիկոլյա Սարկոզիի մոտ դըգոլիստական դեժավյու է: Նա ընտրարշավը կառուցում է Ֆրանսիայի սուբյեկտայնության հատուկ շեշտադրությամբ՝ ռևերանսներ անելով Մոսկվայի ուղղությամբ ու Եվրոպան փրկելով ԱՄՆ «հարձակումներից»: Սկզբունքորեն նա այս քաղաքականությունը գործնականում իրականացրել է 2008-ին՝ դառնալով ռուս-վրացական համաձայնությունների «քավորը», ինչը հանգեցրեց Վրաստանի տարածքի մի մասի օտարմանը: Սարկոզին, չնայած պահպանողական հայացքներին, պոպուլիստ է ու հաճախ է փոխում իր հայացքներն իրադարձությունների ազդեցությամբ: