Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթ աստղային զույգը հարգանքի է արժանի նաև ընտանեկան արժեքների քարոզման համար


22:00 , 13 ապրիլ, 2015

Ինչպես նկատեցինք, նրանց փոքրիկը դայակ չուներ և ամբողջ ընթացքում նրանց հետ էր. ցանկալի կլիներ, որ բոլոր զույգերը նման մոտեցում ունենային երեխաների դաստիրակմանը, քանզի դժվար թե նրանցից ավելի զբաղված շատ մարդիկ լինեն:

Ընտանեկան միասնության փայլուն դրսևորում էր նաև Քանյեի՝ ՀՀ-ում եղած ամբողջ ընթացքում դրական վերաբերմունքը, ինչպես նաև անվճար համերգը հայ երկրպագուների համար և առհասարակ նրա գալը Հայաստան:

Որոշ մարդիկ Քիմին և ոչ միայն նրան կարող են անվանել անբարոյական կամ ինչպես կուզեն, բայց փաստը մնում է փաստ, որ նրա մոտ բացի ամեն ինչից հաջողվել է նաև ունենալ առողջ հիմքերով ընտանիք, ինչը, ցավոք, շատ «երկարափեշ» կանանց մոտ չի հաջողվում: