Աբրահամն ու Շտիգլիցը չորրորդ անգամ կմենամարտն հուլիսի 18-ին


00:55 , 14 ապրիլ, 2015

abraham stieglitzSports.am-ը գրում է.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն եւ Ռոբերտ Շտիգլիցը չորրորդ անգամ կմենամարտեն հուլիսի 18-ին՝ Գերմանիայում, տեղեկացնում է Bild հանդեսը:

Մենամարտը կկայանա Մյունխենում, Շտուտգարտում կամ Լայպցիգում:

Հիշեցնենք, որ այս բռնցքամարտիկներն արդեն 3 անգամ հանդիպել են: Առաջին մենամարտը կայացել է 2012 թվականի օգոստոսին, երբ Աբրահամը չեմպիոնական գոտին խլեց Շտիգլիցից, սակայն 2013 թվականի մարտին վերջինս կարողացավ վերադարձնել այն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ