Համ ուզում են, համ չեն անում, համ չեն անում, համ անողներին են նախանձում, համ էլ անվերջ հայի բախտից դժգոհում


23:37 , 11 ապրիլ, 2015

Եվ ո՛չ ոք չի խոսում մեր ձախողումների պատճառների մասին, ո՛չ մի «փրկիչ» իրեն չի հարցնում, թե ինչու՞ է փորձում իրագործել անիրագործելին, ինչու՞ է ուզում փրկել անփրկելի ժողովրդին: Ո՛չ ոք իրեն չի հարցնում, թե ինչու՞ է տանը նստած «ցավում» հալածվող անհատների համար: Սակայն բոլորը միասին, մի գլուխ հայհոյում են ու անիծում իրենց կյանքը սևացնողներին: Համ ուզում են, համ չեն անում, համ չեն անում, համ անողներին են նախանձում, համ էլ անվերջ հայի բախտից դժգոհում...