Դրախտի տոմս ուզո՞ւմ եք


21:38 , 11 ապրիլ, 2015

Ջեքսոնվիլ ամերիկյան քաղաքում կինն ու տղամարդը «դրախտի տոմսեր» էին վաճառում՝ հատը 100 դոլար... Նրանք համոզում էին անցորդներին, որ բավական է դրախտի դարպասների մոտ ցույց տալ այդ տոմսերը եւ մուտքը երաշխավորված կլինի: Երբ իրավապահները տոմսավաճառներին բերեցին ոստիկանություն, նրանք արդարացան՝ ՙԻսկ այդ որ օրենքն է արգելում դրախտի տոմսեր վաճառել: Եւ արդյոք որեւէ մեկը ձեզ բողոքել է, որ այս տոմսով իրեն ներս չեն թողել՚... Իսկապես՝ տոմսերը գնած տասնյակ մարդկանցից որեւէ մեկը մինչեւ հիմա չի գանգատվել...