Շատ կարևոր է, որ մենք՝ որպես ազգ, ճիշտ օգտագործենք (բառիս դրական առումով) մեր կայացած և աշխարհահռչակ զավակների ռեսուրսները


22:07 , 11 ապրիլ, 2015

Քիմ Քարդաշյանն իր այցով Հայաստան լայն ճանաչելիություն ապահովվեց Հայաստանի և Հայոց ցեղասպանության միջազգային հնչեղություն ապահովվելու հարցում, բայց նրա հետ արդյունավետ հանագործակցությունը շարունակելու խնդիր պետք է դնել և նրա միջոցով փորձել հայկական հեռանկարային բրենդներից որևէ մեկը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում: Դա կարող է լինել հայկական ծիրանը, հայկական կոնյակը կամ մեկ այլ մրցունակ հայկական ապրանք: Շատ կարևոր է, որ մենք՝ որպես ազգ, ճիշտ օգտագործենք (բառիս դրական առումով) մեր կայացած և աշխարհահռչակ զավակների ռեսուրսները: Վստահ եմ՝ Քիմը պատրաստակամ է և սիրով իր վրա կվերցնի նման առաքելություն...