ԱՄՆ-ում քչերն են հավատում Օբամայի ջանքերի հաջողությանն ու անկեղծությանը


12:01 , 11 ապրիլ, 2015

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրանական ուղղությամբ որոշակի առաջընթաց գրանցելուց հետո հիմա էլ ձեռնամուխ է եղել Կուբայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այդպիսի հարթակ կարող է դառնալ Ամերիկաների գագաթնաժողովը: Սա, անշուշտ, ողջունելի է, բայց ինձ չի լքում տպավորությունը, որ ԱՄՆ նախագահը շեշտը դրել է իր նախընտրական խոստումների իրականացումն ապահովելու վրա՝ կարևորելով ավելի շատ արարողակարգային, քան բովանդակային կողմը: Թերևս սա է պատճառը, որ երկրի ներսում քչերն են հավատում նրա ջանքերի հաջողությանն ու անկեղծությանը: