Գուգլը համաձայնել է Ռուսաստանի քաղաքացիների տվյալները պահել ռուսական սերվերների վրա


23:52 , 10 ապրիլ, 2015

Գուգլը համաձայնել է Ռուսաստանի քաղաքացիների տվյալները պահել ռուսական սերվերների վրա։ Ասում են՝ նույնիսկ այդ գործընթացը սկսվել է, բայց գուգլցիները հրաժարվել են վարձակալել ռուսական սերվերները և իրենց են տեղափոխում Ռուսաստան։ Ինչևէ, процесс пошел։ Ռուսաստան տեղափոխվելու համաձայնություն տվել է նաև ebuy-ը։ PayPal-ի մասին էլ են ասում, բայց էդքան վստահ չեն ասում՝ դեռ հաստատ չի։ Իսկ ամեն ինչ սկսվել է նոր օրենքից, որտեղ գրված է, թե ռուսաստանցիների տվյալները պետք է պահպանվեն Ռուսաստանում։