Որոշեցի աչքի տակով նայել Քիմ Քարդաշյանի գործողությունները սոցցանցերում ապրիլի 8-ից սկսած: Ուրեմն, Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում այս օրերին Հայաստանի վերաբերյալ նրա գրառումները, տեղադրած նկարները հավանել են ավելի քան 10 միլիոն մարդ: Ուղիղ այնքան, որքան տարբեր հաշվարկներով հայություն կա աշխարհում: Էլ չեմ խոսում համաշխարհային մամուլի գլխագրերի մասին, որոնց մենք ոչ մի պարագայում չէինք կարող այսքան խոսեցնել մեր մասին..
Ո՞րն է այս ամենի նեգատիվ երանգը: Ինչի՞ ենք մենք էսքան գռմռում էդ աղջկա վրա: