Փարիզում ավելի քան մեկ միլիոն եվրո արժողությամբ զարդեր են գողացել


19:52 , 10 ապրիլ, 2015

0,,16399340_403,00Fact.am-ը գրում է.

Փարիզի կենտրոնում գտնվող  ոսկերչական խանութից անհայտ անձինք   առնվազն մեկ միլիոն եվրո արժողությամբ զարդեր են գողացել: Գողերը ներխուժել են խանութ, որը գտնվում է Լուվրին մոտ , կոտրելով ապակե դուռը հաղորդել են  քննիչները, ապրիլի 10-ին:Հաղորդում է «DW» գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4- ի գիշերը :  Գողացված զարդերի ճշգրիտ արժեքը դեռ պարզվում է: Փարիզի  կենտրոնում ոսկերչական խանութներում գողություններ հաճախ են տեղի ունենում, փոխանցում է  AFP  լրատվական գործակալությունը: