‹‹Աշտարակ-Կաթ›› ընկերության ներկայացուցիչներն ապրիլի 7-ին այցելեցին ծննդատուն (Photo)


19:09 , 9 ապրիլ, 2015

Ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ‹‹Աշտարակ-Կաթ›› ընկերության ներկայացուցիչներն այցելեցին Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետահետազոտական կենտրոնի ծննդատուն:

Ընկերության ներկայացուցիչները գեղեցիկ նվերներով շնորհավորեցին կենտրոնի աշխատակիցներին և նոր մայրացած կանանց՝ մաղթելով հարատև կանացի հմայք, անսպառ սեր և ամենակարևորը՝ առողջություն ու կանացի երջանկություն:

‹‹Ցանկացանք մի փոքր  ժպիտ ու ջերմություն պարգևել մայրերին: Հուսով ենք՝ մեր այցով կարողացանք ավելի գեղեցկացնել այս կրկնակի տոնական օրը››,- նշեց ‹‹Աշտարակ-Կաթ›› ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատուն: