Եթե «Քիմին» հնարավոր չլիներ «օգտագործել», պետք է օդանավակայանը շրջափակեինք ու արգելեի՞նք նրա մուտքը


17:41 , 8 ապրիլ, 2015

Ճիշտն ասած, Քիմ Քարդաշյանին «քննադատող», նրա՝ Հայաստան գալն աննպատակահարմար համարող ոչ մի գրառում այդպես էլ աչքովս չընկավ, թեև հատուկ չեմ փնտրել: Բայց նրա այցն «արդարացնող» մի շարք գրառումներ, ԱԺ պատգամավորների մեկնաբանություններ տեսա արդեն: Ինձ զարմացրեց նրան «օգտագործելու» մասին մեկնաբանությունները, ասես եթե հնարավոր չլիներ նրան «օգտագործել», պետք է օդանավակայանը շրջափակեինք ու արգելեինք նրա մուտքը: «Շանից մազ պոկելու», «քերելու» տրամաբանությունն այնքան է արմատավորվել, որ մարդկանց միտքը միանգամից այդ ուղղությամբ է աշխատում, կամ այդ տրամաբանությամբ են փորձում «արդարացնել» այն, ինչը բնավ արդարացման կարիք չունի: ))