Բաղադրությունը
Լավաշ (1 հատ)
0.5 կգ հավի կրծքամիս
0.5 գլուխ սոխ
2 տուփ հալած պանիր
1-2 պճեղ սխտոր
1 հատ եփած ձու
Մի փունջ մաղադանոս
Մարինացված կամ սովորական կծու պղպեղ - 1 հատ
Մայոնեզ, աղ
Պատրաստման եղանակը
Եփած ձուն անցկացնել քերիչով, ավելացնել հալած պանիրը, ճզմած սխտորը և մայոնեզը: Եփած հավի կրծքամիսը, պղպեղը և սոխը մանր կտրտել, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, աղ անել և խառնել:
Լավաշը բացել, վրան քսել հալած պանրով խառնուրդը, վրան դնել հավի կրծքամսով զանգվածը և փաթաթել ռուլետը: Եզրերը կտրել և ռուլետը բաժանել 3 հավասար մասերի: Տապակել բուսական յուղի մեջ՝ յուրաքանչյուր կողմից մոտ 2 րոպե: