Դե արի ու բացատրի դանիացուն, թե ինչի են հայերը կլկլացնում ու թուրքական մուղամի տակ զոհերի նկարները դնում


22:00 , 7 ապրիլ, 2015

Դանիա տեղ Արմենիա TV էինք նայում:
Արամ Ասատրյանի նման ձայնով, բայց ավելի ռաբիս ու թրքական կլկլոցներով ինչ-որ մուղամ էր... Ով է մեղաաաավոր (կլկլկլոցով):
Ու էդ ամենի ժամանակ Ցեղասպանության զոհերի ու ջարդերի նկարները... 
Լավ ով ուզենա, ինչ ուզենա կանի ու կսարքի՞: Վլե, թաթուլ-մաթուլ էլ կարան կլկլան ու նկարները դնե՞ն:
Բրենդ մի սարքեք իմ նախնիների ցավը...
Դե արի ու բացատրի դանիացուն, թե ինչի են հայերը կլկլացնում ու թուրքական մուղամի տակ զոհերի նկարները դնում...