Մեսսիին քիչ է մնացել լեգենդար Պելեի ռեկորդներից մեկին հավասարվելու համար


18:22 , 22 հոկտեմբեր, 2012

Դեպորտիվոյի» հետ մրցավեճում հեղինակած հետ-տրիկից հետո «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ընդամենը չորս գոլ է բաժանում լեգենդար Պելեի ռեկորդներից մեկին հավասարվելու համար:

1959 թ. աշխարհահռչակ բրազիլացին օրացուցային տարվա ընթացքում, պաշտոնական խաղերում մրցակիցների դարպասն ուղարկել է 75 գնդակ (դրանցից 66-ը՝ «Սանթոսի», իսկ 9-ը՝ հավաքականի կազմում): Արգենտինացու հաշվին այժմ 71 գոլ է, որոնցից 59-ը նա խփել է իր ակումբի, իսկ 12-ն ազգային ընտրանու կազմում:
armsport.am