ՌԴ-ին պետք էր ընդունել ՆԱՏՕ. ԱՄՆ նախկին Պետքարտուղար


17:32 , 6 ապրիլ, 2015

0,,17492370_403,00Fact.am-ը գրում է.

ԱՄՆ-ն պետք է ներառեր Ռուսաստանին իր թիմ  եւ հրավիրեր նրան միանալ ՆԱՏՕ-ին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Այդպես  հնարավոր կլիներ խուսափել  Ուկրաինայում ընթացիկ զարգացումներից, – ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը CNN  հեռուստաալիքի The Global Public Square հաղորդման ժամանակ :Հաղորդում է «DW» գործակալությունը: Ըստ Բեյքերի,  Ռուսաստանի հետ, Սառը պատերազմի ավարտին, պետք էր վարվել այնպես, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի եւ Ճապոնիայի հետ, սակայն այդպես չեղավ: Իսկ հիմա, Ռուսաստանի հետ հարաբերությունները գրեթե վերադարձել են այնտեղ, որտեղ եղել են 40 տարի առաջ:

Բեյքերը նաեւ քննադատել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը:

«Մենք չենք կարող ոստիկան  լինել աշխարհի համար», – ասել է նա, պատասխանելով  Մերձավոր Արեւելքում ամերիկյան գործողությունների վերաբեյալ հարցին: