Երևանի սրտում այսուհետ ունենք ֆրանսահայ կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի անունը կրող փողոց


21:52 , 4 ապրիլ, 2015

Հարգելի՛ ֆեյսբուքյան ընկերներ,
Երևանի ավագանին դեռևս 2012թ. օգոստոսի 10-ի արտահերթ նիստում իմ առաջարկով հաստատել էր Երևանում ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի պատվին փողոց անվանակոչելու որոշումը։
Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր արդեն որոշումը կյանքի է կոչվել և Երևանի սրտում այսուհետ ունենք ֆրանսահայ կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի անունը կրող փողոց։
Վեռնոյի որդու և դստեր՝ Պատրիկ և Սոֆի Մալաքյանների ընտանիքների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։