Իրավիճակը սահմանագծում. մարտի 29-ապրիլի 4


18:48 , 4 ապրիլ, 2015

NKR MILFact.am-ը գրում է.

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 3-ին` ժամը 04:40-ին, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք, հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն:
Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են պետական սահմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: