Կրեմլի ագրեսիվ քաղաքականությունը լուրջ ճգնաժամ է հարուցել անգամ ռուս-բելառուսական հարաբերություններում


14:15 , 4 ապրիլ, 2015

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Բլումբերգ» կայքին հարցազրույց է տվել, որպեսզի բոլոր հարցերում հակադրվի Վլադիմիր Պուտինին: Բատկան Պուտինից տարբերվող տեսակետներ է արտահայտել ուկրաինական հարցում, եվրասիական ինտեգրացիայի խնդիրներում, վերջապես բացահայտորեն քննադատել է ռուսական կայսերականությունը: Լուկաշենկոն փորձառու գործիչ է, ու հաստատ նման հարցազրույցները միամիտ չեն ծնվում ու վկայությունն են այն բանի, որ Կրեմլի ագրեսիվ քաղաքականությունը լուրջ ճգնաժամ է հարցուցել անգամ ռուս-բելառուսական հարաբերություններում: