04:59 , 2 ապրիլ, 2015
Իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ինչեր են իրենց պայուսակներում և ճամպրուկներում տեղափոխում Սանկտ–Պետերբուրգի մետրոպոլիտենի ուղևորները։ Եվ որքան արգելված առարկաներ են անվտանգության աշխատակիցները տեսնում մուտքի մոտ տեղադրված սկաներների միջոցով ամեն օր։ Ատրճանակներ, Կալաշնիկովի ինքնաձիգ, դանակներ, ջրատաքացուցիչ (кипятильник), բալոններ, հարթաշուրթ, մուրճ, կացին, շամպայնի շշեր և պահածոներ. այս ամենը կարելի է գտնել մետրոյի ուղևորների պայուսակներում։