Հռոմի պապը Նարեկացուն տիեզերական եկեղեցու դոկտոր կհռչակի ապրիլի 11-ին


00:16 , 2 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է․

Ապրիլի 11-ին Հռոմի պապը հրապարակի Գթասրտության  Սուրբ  տարի անցկացնելու մասին որոշումը, որը կսկսվի 2015-ի դեկտեմբերի 8-ին և կավարտվի 2016-ի նոյեմբերի 20-ին:

Ինչպես հաղորդում է wordpress.com–ը` արարողության ժամանակ Հռոմի պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն կհռչակի տիեզերական եկեղեցու դոկտոր: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Վատիկանի բազիլիկում` հայկական ծիսակարգով:

Նարեկացուն դոկտորի կոչում շնորհելու որոշում  ընդունվել է փետրվարի 23-ին` Վատիկանի Սրբերի  միաբանության առաջարկով: