Tert.am-ը գրում է.
Հայտնի դերասան Հյու Ջեքմանը կկատարի գլխավոր դերը «Պողոս առաքյալը» աստվածաշնչյան դրամայում, որի արտադրությամբ զբաղվում է Warner Bros ընկերությունը, հայտնում է Корреспондент-ը։
Ֆիլմի սցենարը գրել է Մեթ Կուկը, իսկ պրոդյուսերական աշխատանքներով կզբաղվեն Մեթ Դեյմոնը, Բեն Աֆլեքը և Հյու Ջեքմանը։
Պողոսը չի եղել Քրիստոսի 12 առաքյալներից մեկը։ Երիտասարդ տարիներին նա մասնակցել է քրիստոնյաների հետապնդումներին՝ մինչ մի անգամ Դամասկոսի ճանապարհին վառ լույսով կուրացվելը։ Նրան ապաքինում է Հիսուսի հետևորդ Անանիան, ինչից հետո Պողոսը որոշում է կնքվել։
Դառնալով առաքյալ՝ նա բազմաթիվ եկեղեցիներ է հիմնում։ Նրան են վերագրում Նոր Կտակարանի 27 գրքերից 14-ը։