Թուրքական մամուլի այս օրերի հիստերիան շատ բանի մասին է խոսում


13:57 , 1 ապրիլ, 2015

Տարօրինակ է, բայց կարծես մուսուլման թուրքերը շատ ավելի լուրջ են վերաբերվում Հռոմի Պապի մատուցելիք պատարագին, քան մեր լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ։ Թուրքական մամուլի այս օրերի հիստերիան շատ բանի մասին է խոսում. նույն այդ մամուլից երևում է, որ երկու դեսպան և մեկ նախարար, կեղծիքների ու ստի տարածման մի հսկա լրատվական մեքենա իրանց կցած, արդեն ինչքան ժամանակ է՝ մարտի են ելել Սուրբ Աթոռում ու ոչ մի բանի առաջ չեն կանգնում: Դիմացը, իհարկե, միայն ՀՀ այն դեսպանատունն է, որի բացման նպատակահարմարության վերաբերյալ շահարկումներով ոմանք ինքնահաստատվում էին ժամանակին:

Պատարագը լինելու է, ու էլի շատ բան է լինելու: Դրա մասին գիտեն թուրքերը, գիտեն ու բազմամիլիոնանոց իրենց լրատվական դաշտով հարձակման են անցել: Դե մերոնք էլ... Մերոնցից ոմանք էլ խայծերը վերցնում ու կույր արտատպում են: Չնայած բացարձակապես չեմ հասկանում, թե ինչու են դա անելուց նաև հրճվում: Շշմել կարելի է: