9 վիրահատություն տարած կարմրաթուշ փոքրիկը չի ընկրկում ծանր հիվանդության առաջ


12:55 , 1 ապրիլ, 2015

Jack Stevens, now 15 months, was born with Hypoplastic Left Heart Syndrome (HLHS) which means the left side of his heart did not form properly. He underwent four open heart surgeries at just one week old

Փոքրիկ Ջեքը շատ ուժեղ բալիկ է ու չի հանձնվում դժվարությունների առաջ, իսկ դրանք նրա կյանքում բավականին շատ են։ Ջեքը տառապում է սրտի ձախ կողմի հիպոպլաստիկ համախտանիշով, ավելի պարզ ասած՝ նա ծնվել է կես սրտով։ Նա իր կյանքի ուղիղ կեսն անցկացրել է հիվանդանոցում։ Այս ժպտերես բալիկն իր կյանքի 15 ամիսների ընթացքում արդեն հասցրել է 9 բարդ վիրահատություն տանել։

Jack recovered well from the operations and has recently had his feeding tube removed for the first time. He is pictured here before his third open heart surgery procedure.

Փոքրիկի հայրը՝ Քրիսը, հարցազրույցի ընթացքում նշել է.

Մենք գիտեինք նրա հիվանդության մասին նախքան նրա ծնվելը։ Նա ընդամենը մեկ շաբաթական էր, երբ  ենթարկվեց սրտի բաց վիրահատության, որը հայտնի է «Նորվուդի վիրահատություն» անվանմամբ։ Այս վիրահատությունը միտված է արյան շրջանառության բարելավմանը։

Jack, who is now at home with his parents Chris Stevens, 30 and Ashton Hodge, 27. The family are pictured before Jacks fourth open heart surgery

Ջեքին առաջին անգամ հիվանդանոցից դուրս գրեցին անցյալ տարվա ապրիլին, սակայն փոքրիկի մոտ կաթված գրանցվեց, ու նա կրկին հիվանդանոց տեղափոխվեց։ Նա մի շարք վիրահատություններ տարավ ու վերջապես նորից տուն է վերադարձել։ Երեխային ողջ կյանքի ընթացքում հակացուցված է ֆիզիկական լուրջ ակտիվությունը։

Jack only weighed 4lbs 4oz when he was born, and the heart condition has slowed his development

Նրա սրտի հիվանդությունն անբուժելի է, սակայն միայն այն, որ երեխան մինչ օրս չի հանձնվում, արդեն իսկ կարելի է հրաշք համարել։ Կյանքի ինչ-որ էտապում նա սրտի փոխպատվաստման կարիք կունենա, բայց բժիշկները դեռ չգիտեն, թե կոնկրետ երբ կլինի դա։ Ժամանակին Ջեքն օրը 12 դեղամիջոց էր օգտագործում, իսկ հիմա՝ ընդամենը 3։

Mr Stevens, an engineer, said: Its a lifelong condition so he will need a transplant at some point in his life but surgeons dont know when yet

Մինչև վերջերս այս կարմրաթուշ բալիկը սիստեմաներով էր սնվում և միայն վերջերս է նա սիստեմաներից ազատվել։ Նա գրեթե քայլում է ու ողջ ժամանակ բլբլում։ Արտաքուստ փոքրիկն այնքան առողջ տեսք ունի, որ միայն կրծքավանդակի շրջանի սպին է վկայում փոքրիկի հիվանդության մասին։

Սրտի ձախ կողմի հիպոպլաստիկ համախտանիշի դեպքում ձախ փորոքը նորմալ չի զարգանում։ Սիրտը չի կարողանում ապահովել արյան բավարար հոսք դեպի մարմնի մյուս հատվածները։ Այս համախտանիշով ծնված երեխաների մեծ մասն առողջ է թվում ծնվելու պահին, սակայն կարճ ժամանակ անց նրանց մոտ շնչարգելություն է սկսվում, ու եթե նրանց համապատասխան բուժօգնություն չցուցաբերվի, նրանք կխեղդվեն։

Դեպքերի մեծ մասում հիվանդությունը բացահայտվում է դեռևս ներարգանդային շրջանում։ Այս համախտանիշով երեխաների կյանքը փրկելու համար հարկավոր է առնվազն երեք վիրահատության ենթարկել նրանց։ Դեպքերի միայն 60 տոկոսում է, որ բոլոր 3 վիրահատություններն էլ բարեհաջող են ավարտվում։ Բարեբախտաբար, այս փոքրիկի օրգանիզմը դիմադրել է եռակի շատ վիրահատությունների։ Առողջություն մաղթենք փոքրիկ Ջեքին ու աղոթենք, որպեսզի նրա սրտի փոխպատվաստման վիրահատությունն էլ բարեհաջող անցնի։