Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ նիստը սկսվեց և հետաձգվեց 15 րոպեով


12:40 , 1 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Դատարանը վճռաբեկության կարգով է քննության առնում գործը:

Նիստին ներկա էին տուժող կողմի ներկայացուցիչներ Արթուր Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, Նաիրա Հայրապետյանը: Նիստը նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հայտարարեց, որ տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ուշացման պատճառով նիստը հետաձգվում է 15 րոպեով: