Ամերիկյան Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


10:04 , 1 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը 1915թ. տեղի ունեցած դեպքերը պաշտոնապես որպես Հայոց ցեղասպանություն է ճանաչել:

Ինչպես նշում է burlingtonfreepress.com-ը, Վերմոնտի խորհրդարանականները փակ քվեարկությամբ ընդունել են բանաձևեր, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանությունն ու ոգեկոչում Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Աղբյուրը հավելում է, որ բանաձևերը ներկայացվել են Վերմոնտի 2 բնակիչ Քրիս Բոհջալյանի ու Ջեսիկա Օսկիի նախաձեռնությամբ, որոնց նախնիները Ցեղասպանությունը վերապրածներն են:

Հետաքրքրական է, որ բանաձևերի ընդունման նույն օրը Վերմոնտում մշակութային միջոցառում է կազմակերպել Ամերիկաբնակ թուրքերի ասոցիացիաների խորհուրդը: Խորհրդի ղեկավարը նշել է, որ դա սոսկ համընկնում է և որ իրենք ներքաշված չեն քաղաքական թեմաների քննարկման մեջ: