Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի քաղաքներում և Տավուշի մարզում մառախուղ է


09:08 , 1 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապրիլի 1-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի քաղաքներում և Տավուշի մարզում թույլ մառախուղ է:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: