Երկրպագուն մտել է խաղադաշտ, հարվածել ու տապալել դարպասապահին. տեսանյութ
13:16 , 20 հոկտեմբեր, 2012
Անգլիայի չեմփիոնշիփի 11-րդ տուրի «Շեֆիլդ Ուենդսի»-«Լիդս» հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուն հարձակում է գործել հյուրերի դարպասապահի վրա:
Երբ հանդիպման 77-րդ րոպեին «Լիդսը» հավասարեցրել է հաշիվը, խաղադաշտ է դուրս եկել «Շեֆիլդի» երկրպագուներից մեկը: Նա վազել է հյուրերի դարպասապահ Քրիս Քիրքլենդի մոտ և հարվածել նրա դեմքին:
Մինչ անվտանգության աշխատակիցները կփորձեին բռնել օրինախախտին, նա հասցրել է վերադառնալ տրիբունա: Քիրքլենդը բուժօգնություն ստանալուց հետո վերսկսել է խաղը: