Tert.am-ը գրում է․
Քչերը գիտեն, որ սրտի կաթվածը կարելի է կանգնեցնել կայնեյան պղպեղի օգնությամբ: Ամերիկացի բուսաբան, դոկտոր Քրիստոֆերը իր 35-ամյա կարիերայի ընթացքում երբեք չի կորցրել իր հիվանդներին սրտի կաթվածի պատճառով: Գիտակցության մեջ գտնվող հիվանդներին նա կաթվածի ժամանակ միշտ կայնեյան պղպեղի թուրմ է տալիս (մեկ թեյի գդալ պղպեղի փոշի` մեկ բաժակ ջրում):
Ինչպես գրում է healthylifetricks.com-ը` այս պղպեղի օգտակարությունը ապացուցված է գիտականորեն:
Իսկ եթե հիվանդն արդեն անգիտակից վիճակում է, անհրաժեշտ է կայնեյան պղպեղի թուրմից մի քանի կաթիլ լցնել հիվանդի լեզվի տակ:
Այս միջոցը նպաստում է սրտի աշխատանքի հաճախականությանը և արյունը մատակարարում մարմնի բոլոր մասերին` կարգավորելով շրջանառությունը: Այն արյունահոսությունը դադարեցնելու հատկություն ունի և վերականգնում է սրտի աշխատանքը:
Թուրմի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները.
կայնեյան պղպեղի փոշի,
մի քանի թարմ կայնեյան պղպեղ,
50% ալկոհոլ (օղի),
ապակե շիշ (1 լիտր),
ձեռնոցներ:
Պատրաստման եղանակը.
Հագեք ձեռնոցները, քանի որ կայնեյան պղպեղը բավականին կծու է: Ապակե շշի մեկ քառորդը լցրեք կայնեյան պղպեղի փոշիով, հարեք թարմ պղպեղները և ավելացրեք այնքան ալկոհոլ, որ սոուսանման խառնուրդ ստացվի: Ավելացրեք խառնուրդը շշին, որը պետք է լցվի ¾-ի չափով, այնուհետև շշի մնացած մասը լցրեք ալկոհոլով և լավ փակեք: Օրական մի քանի անգամ թափահարեք շիշը: Այն անհրաժեշտ է օահել 28-29 օր և կարելի է օգտագործել: Ցանկալի է թուրմը պատրաստելիս մուգ շիշ օգտագործել: